Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է երիտասարդների հետ և պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջով և գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:
«Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Խարույկի շուրջ ավելի ջերմացած մեր զրույցը վերաբերում էր փոխադարձ ակնկալիքներին ու անելիքներին: Երիտասարդությունը միշտ պետք է լինի մեր հասարակության շարժիչ ուժը»,- գրել է նա: