BBC-ի Hard talk հաղորդման այսօրվա հյուրն եմ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով լուսանկար:
«Հարցազրույցը առայժմ հասանելի է միայն հեռուստաեթերում։ Համացանցաում հասանելի լինելուն պես կտեղադրեմ նաև այստեղ»,- գրել է Փաշինյանը:
Ինչպես գրում է BBC ռուսական ծառայությունը՝ Հաղորդավար Սթիվեն Սաքուրի հետ վարչապետի զրույցը տեսագրվել է տեսակապով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC HARDtalk-ին տված հարցազրույցում մեղադրել Ադրբեջանին սահմանին հակամարտության սրման մեջ։ Փաշինյանը հայտարարեց, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։ Բաքվում հակառակն են պնդում, և նա խոստովանել է, որ ամեն էսկալացիայից հետո միջազգային հանրությունը իրադարձությունների երկու տարբերակ է լսում, և այդ պատճառով անհրաժեշտ է շփման գծում մոնիթորինգի համակարգ հաստատել:
Վարչապետը նաև ընդգծել է, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել Հայաստանի միակողմանի գործողություններով և մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ռազմատենչ հռետորաբանության և հակամարտությունը ուժով լուծելու փորձի մեջ: Ընդ որում, նա հազարամյա պատմությամբ բացատրել է սեփական հայտարարություններն այն մասին, որ Ղարաբաղը «Հայաստանն է, և վերջ»։
ՀՀ վարչապետը անդրադարձել է նաև կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին:
«Կարծում եմ, որ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն: Եվ այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է: