Շաքի գյուղի մոտ «Սմերչ»-ի արկ է հայտնաբերվել

Շաքի գյուղի մոտ «Սմերչ»-ի արկ է հայտնաբերվել

475

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին տեղեկատվություն է ստացել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է «Սմերչ» (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Կիսվել