Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սահմանապահ Այգեպարից լուսանկար է տեղադրել և կից կատարել գրառում։
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ», – ասված է գրառման մեջ։