Հեռուստահաղորդավարները կարող են դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

Հեռուստահաղորդավարները կարող են դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

652

Հայաստանի պարետի նոր որոշմամբ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված մի շարք սահմանափակումներ հանվել կամ փոփոխվել են։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է.

«Վերաբացվել են՝
– Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
– Բուհական կրթությունը. սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական եւ առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
– Ոչ ֆորմալ եւ շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։

Միաժամանակ, դեռեւս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի եւ մշակութային խմբակների մասով.

– Գրադարանները
– Թանգարանները
-Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները եւ կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝

– Ոչ ֆորմալ եւ շարունակական կրթության ոլորտի
– Գրադարանների եւ թանգարանների
– Թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային միջոցառումների
-Օդանավակայանների եւ օդային ուղեւորափոխադրումների համար»,- նշել է պարետը։

Տիգրան Ավինյանը նաեւ հայտնել է, որ հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվողները, հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները այսուհետ կարող են դիմակ չկրել։

Փոփոխություններ են կատարվել նաեւ հանրային սննդի ոլորտում։ Թույլատրվել է բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը, մեկ սեղանի շուրջ այսուհետ թույլատրվում է մինչեւ 8 անձի նստեցում՝ նախկին 5-ի փոխարեն»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել