ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ Է արել միանալու պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ Է արել միանալու պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

714

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ Է արել միանալու COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն Է արդարացի հիման վրա բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երբ այն հայտնվի: Օգոստոսի 18-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտնել Է, որ նամակ Է հղել բոլոր երկրներին, որը բովանդակում Է այս խնդրանքը: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարեւոր Է (պատվաստանյութերով) համատեղ ապահովման եւ ռիսկերի հակազդման համար: (…) Ահա թե ինչու այսօր ես նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել Է նա:

Գլխավոր տնօրենը շարադրել Է համատեղ գործողությունների ենթադրյալ ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո:
«Առաջին փուլում դոզաները կտրամադրվեն համամասնորեն եւ միաժամանակ (COVAX-ի մեխանիզմի) բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար»,- ասել Է նա:
Երկրորդ փուլում հաշվի կառնվեն համաճարակաբանական իրավիճակը պետություններում՝ կախված «սպառնալիքից եւ խոցելիությունից»:

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ աշխարհը համերաշխության կարիք ունի «COVID-19-ի համավարակի համատեղ լուծման համար: Նա հիշեցրել Է, որ կպանջվի «արագորեն արտադրել միլիարդավոր դոզաներ եւ այն հասցնել բոլորին, ով պատվաստանյութի կարիք ունի»:
Խոսքը վերաբերում Է պատվաստանյութի «հարյուր միլիոնավոր սրվակներին», ինչպես նաեւ դրանց փոխադրման միջոցներին: Այդ առնչությամբ Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել իրեն զգալու «նվագախումբ, որը երաժշտություն Է կատարում ներդաշնակությամբ, որպեսզի դրանից հաճույք վայելեն բոլորը», այլ ոչ թե գործել միայնակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել