Երրորդ զորամիավորումում կայացել է նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

Երրորդ զորամիավորումում կայացել է նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

459

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ երրորդ զորամիավորումում օգոստոսի 18-ին տեղի է ունեցել  նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։Հրամանատարությունը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հրահանգավորել լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները։

Կիսվել