Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ նախորդ շաբաթների համեմատ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն այժմ կայուն է։
Կառավարության նիստում նախարարը նշել է, որ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև և կառավարելի։
«Հաշվի առնելով տնտեսական աշխուժությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ՝ դժվար է լինելու ներկայիս օրական արձանագրվող դեպքերից ավելի քիչ դեպքեր ունենալը։ Այսօրվա իրավիճակը պահպանելու համար պետք է պահել առկա սահմանափակումները»,- ասել է Արսեն Թորոսյանը։