Ազգային պատկերասրահից հայտնում են, որ այսօրվանից վերաբացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը։ Այն գործելու է մինչև օգոստոսի 23-ը ներառյալ։
Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը՝ պատկերասրահի այցելության ժամերը կսահմանվեն 11:00-ից 20:30:
Ցուցահանդեսի տոմսերը կարելի է ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից: Մեծահասակների համար տոմսի արժեքն է 3 000 դրամ, ՀՀ քաղաքացի հանդիսացող դպրոցականների համար՝ 500 դրամ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների և թոշակառուների համար՝ 1000 դրամ:
Նախքան Արտակարգ դրությունը ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են:
Հավաքածուն պատկանում է մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինին: