Հունական հանրային հեռուստատեսությունը՝ ERT- ն, հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է Ստամբուլի Հորա վանքը վերածել մզկիթի, որտեղ գտնվում է Սուրբ Փրկչի նշանավոր ուղղափառ եկեղեցին:
Նշվում է, որ վանքը Կոմնինյան կայսրերի դարաշրջանի ամենանշանավոր բյուզանդական հուշարձաններից մեկն է, որը հայտնի է իր որմնանկարներով: Այն կվերածվի մզկիթի այնպես, ինչպես Ստամբուլի Սուրբ Սոֆիա եկեղեցին:
Հունական հեռուստատեսությունը հաղորդել է, որ քրիստոնեական սրբավայրի գործը փոխանցվել է կրոնական գործերի կառավարմանը: Ակնկալվում է, որ բյուզանդական որմնանկարները կփակվեն:
Հորա վանքը կառուցվել է 534 թվականին և գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանում: Շենքը վերածվել է մզկիթի 1511 թ.-ին Կոստանդնուպոլսի նվաճումից հետո: 1945-ին ստացել է թանգարանի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Ստամբուլի Սուրբ Սոֆիայի աշխարհահռչակ ուղղափառ եկեղեցին նույնպես վերածվել է մզկիթի: