Արցախը 25 մլն ՀՀ դրամ օգնություն կտրամադրի լիբանանահայերին

Արցախը 25 մլն ՀՀ դրամ օգնություն կտրամադրի լիբանանահայերին

490

ԱՀ նախագահ Արայիկ Հարություննյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախը 2020 թ.-ի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ օգնություն կհատկացնի լիբանանահայերին:

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր հաստատել եմ ԱՀ Կառավարության մի նոր որոշում, ըստ որի՝ հերթական աջակցությունն ենք ցուցաբերում լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին՝ ԱՀ 2020 թ.-ի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից հատկացնելով 25 մլն ՀՀ դրամ:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին արցախահայության կողմից օգնության ձեռք մեկնելը դրանով չի սահմանափակվելու:
Ինչպես քանիցս նշել եմ իմ ելույթներում, Արցախն ունի համազգային պատասխանատվության իր բաժինը և պարտավոր է սատար կանգնել նեղության մեջ հայտնված մեր հայրենակիցներին, քանի որ մենք արդեն ունենք համապատասխան ներուժ՝ աջակցության օբյեկտից դառնալու սուբյեկտ՝ առնվազն հայության շրջանում»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել