1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։
Այն հիմնարար իրավական փաստաթուղթ էր՝ դեպի անկախություն տանող ճանապարհին, նախանշելով Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները:
Հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։ Պատմական այդ փաստաթուղթն առաջինն ընթերցելու պատիվն Արամ Մանուկյանին էր տրվել անուն-ազգանվան համար. 1918-ի գարնանը կազմավորված Առաջին Հանրապետության իրական հիմնադիրը Արամ Մանուկյանն էր: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները: