Պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Օգոստոսի 25-ից 27-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:
Հավաքների անցկացման նպատակն էր մասնակիցների հրամանատարական կարողությունների ու մեթոդական պատրաստվածության, բոլոր օղակների հրամանատարների փոխգործակցության և մասնագիտական որակների կատարելագործումը։
Հավաքների ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով»։