Երևանը ԿԽՄԿ-ից պահանջում է այցելել Ադրբեջանում հայտված հայ սպային

Երևանը ԿԽՄԿ-ից պահանջում է այցելել Ադրբեջանում հայտված հայ սպային

485

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ ծառայողական քննություն է իրականացվում, որի արդյունքում կհասկանան, թե հայ սպա Գուրգեն Ալավերդյանն ինչպես է հայտնվել Ադրբեջանում:

«Մեր նախնական գնահատականն այն է, որ զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյո՞ք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», – լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

Դավիթ Տոնոյանը հավելել է՝ այս պահին հայկական կողմի պահանջն է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելեն հայ սպային:

Կիսվել