Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել.
«Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում եմ: Շրջայցս մեկնարկեց ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարան կարճատև այցելությամբ: Թանգարանում ներկայացված են արգելոցի ֆլորան և ֆաունան:
Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը՝ իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով: Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին: Այստեղ՝ հենց արգելոցի տարածքում, կարող եք անցկացնել բաց դասեր, գիտական քննարկումներ և էկոկրթական ծրագրեր»,-նշել է նախարարը: