Պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Օգոստոսի 29-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Համալսարանի մարտական դրոշի ներքո առաջին կուրսի կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անթերի կատարել ծառայողական պարտականությունները ու սովորել բարձր առաջադիմությամբ:
Համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը շնորհավորել է կուրսանտներին ավիացիոն համալսարան ընդունվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ուսումնառություն և համոզմունք հայտնել, որ նրանք կդառնան բանիմաց, գրագետ ու պատվով իրենց խնդիրը կատարող սպաներ»,-գրված է հաղորդագրության մեջ: