Տասը տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում գործում է Հնագիտական թանգարան։
2015 թվականին առաջին բացումն է եղել, բայց մինչև պաշտոնական բացումը այն ընդունել է շատ հետաքրքրասեր անձանց։ Ի սկզբանե տիկին Համեստը՝ թանգարանի տերը, սիրել և հավաքել է հին ամաններ, իսկ հետո որոշել են հնագիտական թանգարան ունենալ և հավաքել են հին կրերը։

Հնագիտական թանգարանի նախաձեռնող և համահիմնադիր Համեստ Գևորգյանը խնամքով պահպանվում է հազարից ավելի հնագիտական նշանակության իրերի արժեքավոր հավաքածուներ, որոնք թվագրվում են քարե դարից մինչև նորագույն ժամանակներ:


Առաջ այս տակառները, որոնք տեղացիները բոջկա են անվանել, օգտագործել են առօրյայում։ Տակառների մեջ կաղամբը թթու են դրել և ողջ ձմեռ օգտագործել։

Քարե ամանների մեջ ցորեն են ծեծել, դանդ է կոչվել, իսկ մյուսի մեջ ջուր են լցրել։

Վայոց ձորում երեխաններին այս ուղիղ օրորոցի մեջ էին քնացնում։

Գեղարքունիքի մարզի օրորոցն է, որտեղ փոս են արել, որպեսզի ավելի ապահով լինեն, և հանկարծ երեխաները չընկնեն մեջից:

Այս ամանը այն հին իրերից է, որի վրա կա 48 մեխ։ Մարդիկ նորը չեն ունեցել, և ամեն անգամ կոտրվելուց նորից են մեխով ամրացրել։

Թանգարանի հիմնադիրն է իր ձեռքով շատ տարիներ առաջ գործել։

Որոշ իրեր գնել են, սակայն երբ արդեն մարդիկ ավելի շատ են այցելել, սկսել են իրենց ունեցած հին իրերը նվիրել թանգարանին։

Այս ամանը հնում առօրյա օգտագործվող իր է եղել. սրա մեջ ջուր են լցրել, եռացրել և ճաշ պատրաստել, իսկ կանայք այն միայնակ կարողացել են վերցնել և տեղաշարժել։


Արիստոկրատ զարթատուփ է։

Իսկական կրիա է։

Արամայիս Սահակյանի ծխախոտի տուփն է։




Հեղինակ՝ Սերինե Աղաբեկյան