Acne Studio բրենդի կրեատիվ դիզայներ Jonny Johansson-ի սերն ու հետաքրքրությունը ընտանի կենդանիների նկատմամբ վերջերս ավելի է մեծացել:

Հենց այդ պատճառով էլ իր խնամակալության տակ է վերցրել մի շունիկի, որը մեծ ոգևորություն է պատճառել դիզայներին: Այս իրադարձությունն ամբողջությամբ փոխել է նրա կյանքը:

Ընտանի կենդանու հետ պարբերական զբոսանքների ժամանակ Jonny Johansson-ին սկսել է հետաքրքրել իրենց կենդանիներին զբոսանքի տանող տերերի հագնելաոճերը:

Հենց այս ամենից ոգևորված էլ դիզայները որոշել է ստեղծել հավաքածու, որը նվիրված կլինի շունիկների խնամքով զբաղվող բոլոր մարդկանց:

«Այս հավաքածուով ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կերպարներով ոգեշնչել են ինձ»,- իր Instagram-ի էջում գրել է դիզայները:

Կափսուլային հավաքածուի տպագրության պատկերները դիզայները ընտրել է բրիտանացի նկարչուհի Lydia Blekley-ի աշխատանքներից:

Հավաքածուի բոլոր հագուստների վրա կարելի է տեսնել չորքոտանի կենդանիների վառ և ընդգծված պատկերներ:


Այդպիսի տպագրությունների կարելի է հանդիպել գլխարկների, շապիկների, հուդդիների, կիսաշրջազգեստների, ինչպես նաև բլուզների և վերնաշապիկների վրա:


Հավաքածուի առաջին հաճախորդները դարձել են Acne Studio–ի աշխատակիցները, ովքեր այդ հագուստներով իրենց ընտանի կենդանիների հետ հայտնվել են բրենդի լուսանկարներում:

Այս զգացմունքային հավաքածուի հագուստներն արդեն հասանելի են գնորդների համար:





Հեղինակ՝ Արուս Միրզոյան