Լիբանանի բնակչության ավելի քան կեսը հայտնվել է պարենային ճգնաժամի սպառնալիքի ներքո Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ հայտարարել է Միացյալ ազգերի կազմակերպությունը: ՄԱԿ-ը կոչ է արել Լիբանանի իշխանությանը՝ ձեռնարկել արտակարգ միջոցներ՝ որպես առաջնահերթություն դիտարկել Բեյրութի նավահանգստում ցորենի խոշորագույն պահեստի կառուցումը, որն ավերվել էր պայթյունի հետևանքով։
Լիբանանի նախկին վարչապետները կառավարության նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել են Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբի թեկնածությունը: Առաջիկա ժամերին նախատեսվում է դա քննարկել նախագահ Միշել Աունի հետ. հաստատումից հետո նոր վարչապետն անհապաղ կձևավորի կառավարությունը: