Մահացել է իրանահայ ֆուտբոլիստ Սերժիկ Թէյմուրեանը:
Օգոստոսի 28-ին, Թեհրանում, 46 տարեկանում մահկանացուն է կնքել իրանահայ ճանաչված ֆուտբոլիստ Սերժիկ Թէյմուրեանը: Մահվան պատճառն ավտովթարն է: Նա շուրջ մեկ ամիս կոմայի մեջ է եղել: Սերժիկ Թէյմուրեանը խաղացել է Իրանի «Արարատ» և «Էսթեղլալ» թիմերում, ինչպես նաև գերմանական «Մայնց» ակումբում, Իրանի ազգային հավաքականում: