Գյումրու և Սպիտակի բժշկական կենտրոնները վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին․ ԱՆ խոսնակ

Գյումրու և Սպիտակի բժշկական կենտրոնները վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին․ ԱՆ խոսնակ

450

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: 

«Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ, և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը:
Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումն իրականացնելու է առողջապահության նախարարությունը: Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման): Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»,- գրել է Ա.Նիկողոսյանը:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2883795408388900
Կիսվել