Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
Այս մասին հայտնում է կենտրոնի ֆեյսբուքի էջը:
«Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀի և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական ի նպաստ հանրային առողջության։ ԻՀԱԿ-ը ընդամենը երկու բուժհաստատությունների միավորում չէ։ Այն կոչված է համազգային նպատակների, նոր և ընդգրկուն գաղափարների իրագործմանը, որոնք նոր որակ և զարգացման հարթակ են ստեղծում առողջապահական համակարգի համար»,- ասված է գրառման մեջ: