ԿԳՄՍ նախարարությունը նոր կարգ կընդունի, որը նախատեսում է 30 տոկոսով բարձր աշխատավարձ և այլ հատուցումներ` սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղվող ուսուցիչներին:
«Գործուղվող ուսուցիչների համար առաջարկվում են մի շարք նոր կարգավորումներ, որոնք ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում աշխատելու համար»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։