Բավարար ուժ ունենք՝ անվտանգությունն ապահովելու համար. Զոհրաբ Մնացականյանը

Բավարար ուժ ունենք՝ անվտանգությունն ապահովելու համար. Զոհրաբ Մնացականյանը

463

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը անիմաստ է համարում բանակցություններում առաջընթաց ակնկալելը, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից ՝ իբր ձգտում է խաղաղության:

«Հայատյացության եւ ռազմատենչ հռետորաբանության պայմաններում անհնար է ակնկալել, որ մենք կարող ենք իրական առաջընթաց ունենալ բանակցություններում», – ասել է նախարարը Ինտերֆաքսին տված հարցազրույցում:

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ունեն բավարար ուժեր եւ ռեսուրսներ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

«Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարվածը եւս մեկ անգամ հաստատեց դա», – ասել է նա:

«Հայաստանի համար կան հատուկ եւ կարեւոր առաջնահերթություններ: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթություն է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը առանց սահմանափակումների, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարեւորագույն գերակայություն է:
Եվ մենք պատրաստ ենք աշխատել ինչպես համանախագահների, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ ՝ բանաձեւեր սահմանելու համար, որոնք մեզ թույլ կտան համադրել եւ չափել հնարավոր փոխզիջման սահմանները», – ասել է նախարարը:

Կիսվել