2020 թվականը սկսվեց COVID-19 համաճարակով, որի արդյունքում զոհվեց ավելի քան 660,000 մարդ, իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ մնացին անաշխատանք: Աշխարհն այնուհետև բախվեց ոստիկանության դաժանութանը և համակարգային ռասիզմին: Աշխարհի համար այս դժվար ժամանակաշրջանում Vogue-ի 26 հրատարակչություն, իրենց ամբողջ 128 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ, միավորվել են Vogue Hope նախաձեռնության շրջանակներում` խոսելով մարդկանց կյանքում հույսի կարևորության մասին:

«Բոլորն իրենց կյանքում հույսի կարիք ունեն, իսկ հիմա առավել քան երբևէ»,- ասում է Vogue USA-ի գլխավոր խմբագիր, գեղարվեստական ղեկավար Աննա Վինտուրը.
«Այս վատ ժամանակներում Vogue ամսագիրը որոշել է միավորել բոլոր հրատարակչությունները խոսելու համար լավատեսության, մարդասիրության և ապագայի հանդեպ հավատի մասին»:

Vogue Hope- ի սեպտեմբերյան համարները կոչված են միավորելու միլիոնավոր ընթերցողների`նրանց ներկայացնելով ապագայի դրական տեսլականը: Վաճառվելու են ավելի քան 19 տարբեր լեզուներով:

Vogue-ի 26 հրատարակչությունների սեպտեմբերյան համարները տարբերվելու են ոչ միայն իրենց դիզայններով, այլև բովանդակությամբ:

Դրանց մեջ ընթերցողը կկարողանի գտնել հայտնիների, դիզայներների, մոդելների և ակտիվիստների, հերոսների հույս ներշնչող պատմություններ, կոչեր և խորհուրդներ:

Vogue- ի յուրաքանչյուր հրատարակչություն կներկայացնի իր տեսակետները մարդկության առջև ծառացած ամենակարևոր խնդիրների լուծման վերաբերյալ` որպես փաստարկ օգտագործելով լուսանկարներ, արվեստի գործեր և հարցազրույցներ:

Ամենաերկարը թերևս լինելու է Vogue Italia-ն, որտեղ ամսագրի պատմության մեջ առաջին անգամ կլինեն իտալացի գրեթե 100 հերոսների կյանքի հույս ներշնչող պատմություններ:

Ամենահետքրքիրն այն է, որ ամեն մի համար նվիրվելու է մի հերոսին և հրատարակվելու է այդ հերոսի լուսանկարներով:

Vogue-ն այս նոր նախաձեռնությամբ փորձում է մարդկանց մեջ հույս և հավատ ներշնչել, դեպի առաջ շարժվելու և պայքարելու համար:

«2020 թվականը միավորել է ամբողջ աշխարհը, քանի որ միայն ուժերը միավորելու և միասին աշխատելու միջոցով է հնարավոր իրական փոփոխությունների հասնել, և Vogue-ը անկասկած սատարում է համաշխարհային այս միտումին»,– ահա սա է Vogue Hope-ի հիմնական գաղափարը:

















Հեղինակ՝ Արուս Միրզոյան