Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով МГИМО-ի ուսանողների ու դասախոսների հետ․ փոխանցում է ТАСС-ը։
Նա ասել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
«Մենք այնպիսի զգացողություն ունենք՝ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչների կազմակերպած տարածաշրջանային հանդիպումները վերսկսվեն», – ասել է նա: