Ալկոհոլային թունավորման հետևանքով տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 2-ը...

Ալկոհոլային թունավորման հետևանքով տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 2-ը միացված է արհեստական շնչառության սարքին. ԱՆ

525

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի նոր տեղեկություններ է փոխանցում ալկոհոլային թունավորման հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին.

«Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: 2-ը գտնվում են Արմենիա ՀԲԿ-ում, 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում:

Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված է արհեստական շնչառության սարքին: Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող պացիենտը բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ:

Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահը վրա է հասել այլ պատճառից:

Նշենք, որ բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ թունավորման հավանական աղբյուր: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու նպատակով»,- գրել է Ա.Նիկողոսյանը:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2886950784740029
Կիսվել