Կարևոր է, որ համոզվենք՝ այս փուլում Գուրգեն Ալավերդյանի կյանքին և առողջությանը վտանգ...

Կարևոր է, որ համոզվենք՝ այս փուլում Գուրգեն Ալավերդյանի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում․Գաբրիել Բալայան

627

Այսօր ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, պատասխանելով ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանին Հայաստան վերադարձնելու մասին հարցին, ասաց, որ արվում է ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի հարցը օր առաջ լուծվի։

«ՊՆ նախարարը կիրակի օրը բավականին հանգամանալից մեկնաբանել է այս հարցը։ Այդ շրջանակներից դուրս որևիցե մեկնաբանություն չի նպաստելու հարցի լուծմանը։ Կարևոր է, որ համոզվենք՝ այս փուլում նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, մնացածը ընթացակարգային հարցեր են, որոնք և մեր պարտավորությունների և հույս ունենք նաև  հակառակորդի պարտավորությունների մասով միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում են»,- նշեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ օրերս, ըստ նախնական վարկածի՝ զինծառայող Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին հայտնել էր, որ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու՝ զինծառայողն իսկապե՞ս մոլորվել է, թե՞ նրան առևանգել են։

Կիսվել