ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում ամփոփվել են «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում կայացած «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները:
Ինչպես տեղեկացրին ՌԴ հարավային օկրուգի մամուլի ծառայությունից, «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր չորս զինծառայող, այդ թվում` մեկ կին զինծառայող: Մրցույթն անցկացվում էր օգոստոսի 24-31-ը:
Մասնակիցներն ուժերը չափել են գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական, ռազմամասնագիտական, կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում և այլն:
Մրցույթի բոլոր փուլերի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի, երկրորդը` Հայաստանի , երրորդը՝ Բելառուսի, իսկ չորրորդը` Հունաստանի հավաքականը: