Գիտելիքի օրը Եռաբլուրում

Գիտելիքի օրը Եռաբլուրում

716

«Կրթության ճանապարհն է մարդուն տանում հայրենիքի պաշտպանության։
Համալսարանական ընդվզումների ժամանակ խորհրդային իշխանության դեմ այս տղաներն էին, որոնք պայքարեցին։ Եվ մենք ամեն անգամ այցելելով Եռաբլուր հասկանում ենք, որ ինչպես Պարույր Սևակն է ասում «Անմահները հրամայում են։
Հրամայում են, որ այսօր մենք զգոն լինենք, ամրացնենք մեր դպրոցներն ու զորացնենք համալսարանները։ Ու դա անելու են այն մարդիկ, ովքեր այսօր գալիս ու խոնարհվում եմ այս տղաների առաջ»։

Վարդանանք ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը ահա այս պատգամն է ուղղում հայրենակիցներին և հորդորում ամեն տարի այս օրը լինել Եռաբլուրում։
Ակումբի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը հիշում է 90-ականների սկիզբը, թե ինչպես էին դժվար, քարքարոտ ու փոշոտ ճանապարհ անցնում Եռաբլուր հասնելու համար։
«Այն ժամանակ դեռ այստեղ մի քանի տղաներ էին Կարապետյան Արթուրը, Նազարեթյան Վալերին…։Ամեն տարի տղաների հիշատակի ու ծննդյան օրերին գալիս էինք Եռաբլուր ինչպես, որ հիմա։Հետո որոշեցինք, որ գիտելիքի օրն էլ հենց այստեղից պետք է սկսվի և արդեն 11-րդ տարին է, ինչ այսօրը մենք վարդանանքցիներով լինում ենք այստեղ»,-ասում է Ռուզաննա Կրպեյանը:
2009 թվականին Վարդանանք ակումբը ծրագիրը ներկայացրեց Պաշտպանության նախարարությանը, և առաջարկը ընդունվեց,որպեսզի գիտելիքի օրը սկսվի Եռաբլուրից։
Այս տարի էլ համավարակը չխանգարեց համալսարանականներին լինել եռաբլուրում ու օրը կիսել հերոսների հետ։

«Այս ամենը մենք անում ենք հանուն այն տղաների, որոնք հայրենիքի համար իրենց անմնացորդ գիտելիքն ու կյանքն են պատրաստ եղել զոհաբերելու։
Նրանք այսօր հրամայում են զգոն ու զգաստ լինել և այն ամենը, ինչ տվել են, փոխանցենք գալիք սերնդին։
Այսօրվա պատգամն է,որ մենք գանք,հիշենք,խոնարհվենք հերոսների շիրիմներին, որ հայրենիքը տեսնենք խաղաղ ու երջանիկ:
Նրանք մեզ հպարտանալու հնարավորություն են տվել»։

Իր խոսք այսպես եզրափակեց ակումբի նախագահը շնորհավորելով բոլորին գիտելիքի, ինչպես նաև խաղաղության և Արցախի անկախության օրվա առիթով։

Հեղինակ՝ Անի Ավետիսյան

Կիսվել