«Պռոշյան կոնյակի գործարան»- ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 4-ի վիճակը...

«Պռոշյան կոնյակի գործարան»- ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 4-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԱՆ

491

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն:

32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»,- գրել է Ա.Նիկողոսյանը:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2889635517804889
Կիսվել