ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայկական կրթական տեխնոլոգիաների արդյունաբերությունը նոր բարձունքներ է գրավում։
Նոր-Զելանդիայից մինչև Կանադա և ԱՄՆ, Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Ռուսաստանից մինչև Եվրոպա․ աշխարհի ավելի քան 25 երկրների 150 համալսարաններում և հազարավոր դպրոցներում հայկական տեխնոլոգիական կրթական լաբորատորիաներն օգնում են ուսանողներին և աշակերտներին ստանալ ժամանակակից կրթություն»,- գրել է նախարարը: