«Այս պահի դրությամբ այցելություն տեղի չի ունեցել: Աշխատանքներ են իրականացվում Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ վերջինիս ներկայացուցիչների այցելությունը կազմակերպելու համար»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելե՞լ են ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանին, որը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ այլ մանրամասներ չեմ կարող հրապարակել»,-եզրափակեց Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանին ադրբեջանական կողմը ստորացուցիչ վերաբերմունք էր ցուցաբերել՝ խախտելով իր իսկ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններ: