Հակոբ Արշակյանը Գորիսում այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող ընկերություն

Հակոբ Արշակյանը Գորիսում այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող ընկերություն

526

Գորիս քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերություն:
Գործարանի ինժեներները ներկայացրել են էլեկտրոնային անկյունաչափերի արտադրման ողջ փակ ցիկլը, որի նախագծումից արտադրությունն իրականացվում է տեղում և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն՝ կիրառվում МиГ և СУ ինքնաթիռների արտադրության մեջ, և Կանադա:

ՀՀ ԲՏԱ նախարարության և ՊՆ ԶՈւ հետ համագործակցության շրջանակներում ընկերությունում մշակվում են ռազմարդյունաբերական մի շարք նախագծեր, որոնք ներկայացվել են նախարարի ուշադրությանը:Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ինժեներների հետ, ծանոթացել արտադրատեսակներին, գործարանի տարածքին, շենքային պայմաններին:«Գորիսի Գամմա» ԲԲ ընկերությունը շուրջ 10 տարի զբաղվում է ռազմարդյունաբերական նախագծերի իրականացմամբ:

Կիսվել