էլեկտրոնային կառավարման ցուցիչով Հայաստանը 68-րդ տեղում է

էլեկտրոնային կառավարման ցուցիչով Հայաստանը 68-րդ տեղում է

459

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ 2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցրել է 68-րդ տեղը:
Նախորդ զեկույցի համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով:

«Էլեկտրոնային կառավարման մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ցանկանում ենք էլեկտրոնային գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,- նշել է փոխվարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության  և մասնակցային կառավարման  ևս մեկ կարեւոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը, որը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական  և կոլեկտիվ հանրագրեր, աջակցել ներկայացվող նախաձեռնություններին, հետևել հանրագրերի ընթացքին ու էլեկտրոնային եղանակով ստանալ դրանց պատասխանը:

Կիսվել