ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ասել է, որ 2021 թվականի առաջին եռամսյակից Երևանում գործարկվելիք նոր պարեկային ծառայությունը կունենա շուրջ 700 ծառայող:
«Ծառայության անցնելու համար դիմել են թե քաղաքացիական անձինք, թե ոստիկանության գործող ծառայողներ: Ներկայումս ընթանում է մրցույթային փուլը, ընտրված անձինք հոկտեմբերից 5-ամսյա դասընթաց կանցնեն»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, բացի այն, որ ծառայողներին տրամադրվող մեքենաները կահավորված կլինեն նորագույն տեխնիկայով, պարեկային ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ:
Բասադյանը հավելել է, որ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո՝ նույն ընթացակարգով այն կտարածվի ողջ հանրապետությունով: