Կենտրոն վարչական շրջանը ֆեյբուքյան էջում կցել է լուսանկարներ և կից կատարել գրառւմ՝ ըստ որի ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը։
«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների կողմից համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցներում և շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը»,- նշված է գրառման մեջ։