Սննդի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հայտնի են դարձել տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները։
«Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»,- նշված է հայտարարության մեջ։