Սեպտեմբերի 2-ին բացվել է կինոաշխարհում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ Վենետիկի կինոփառատոնը։


Փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան ասաց, որ կինոն այլևս իրավունք չունի կարանտինում մնալ։
«Փառատոնը ցույց կտա, որ մենք կարող ենք կրկին մեծ միջոցառումներ կազմակերպել և կինոթատրոններ այցելել»,-նշեց նա։

Կորոնավիրուսով պայմնավորված՝ փառատոնը ունեցել է մի շարք արգելքներ, որոնցից մեկը երկրպագուների՝ աստղերին չմոտենալն էր։ Բոլոր մասնակիցները պետք է ջերմաչափվեին և օրվա ընթացքում մի քանի անգամ ախտահանվեին։ Կազմակերպիչները չէին մոռացել նաև սոցիալական հեռավորություն պահելու կանոնը։ Լրագրողները, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ պետք է հեռու կանգնեին միմյանցից, իսկ եթե դա հնարավոր չլիներ, օգնության պետք է գար դիմակի նախապայմանը։


Օրինաչափ կերպով այս անգամ փառատոնը ունեցել է ավելի քիչ մասնակիցներ և հետևաբաև ավելի պակաս հմայք, սակայն դա չի խանգարել այն երկրպագուներին, ովքեր առցանց են հետևել միջոցառմանը։


Նշենք որ Վենետիկի կինոփառատոնը հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը, որը 1935 թ.-ից դարձել է ամենամյա։ Փառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե առյուծ»-ն է։
Հեղինակ՝ Սեդա Առաքելյան