Սեպտեմբերի 4-ն ԱԻՆ աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել.
«Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:Փրկարարը հերոս է և վերջ…Հարգելի հայրենակիցնե՛ր,շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է: Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար…Խիղճ և խաղաղություն բոլորիս…»,-գրված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ կառավարության 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև՝ աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը: Հետայսու սեպտեմբերի 4-ը նշվում է՝ որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր: