Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) որոշում է ընդունել Netflix ամերիկյան ընկերությունից, որը զբաղվում է հոսքային մուլտիմեդիայի հիման վրա ֆիլմերի եւ հեռուստասերիալների մատակարարմամբ, պահանջել չեղյալ հայտարարել երկրի տարածքում ֆրանսիական «Милашки» (Cuties) ֆիլմի ցուցադրությունը, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Անցած շաբաթ Թուրքիայի ընտանիքիները եւ սոցիալական քաղաքականության նախարարությունը կոչ էր արել RTÜK-ին միջոցներ ձեռնարկել ֆիլմի նկատմամբ, որում պատմվում է մահմեդական աղջկա պատմությունը, ով սկսում է ըմբոստանալ իր պահպանողական ընտանիքի ավանդույթների դեմ, երբ իրեն գերում է ազատատենչ պարային թիմը:
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում էր, որ ֆիլմը կարող է հանգեցնել երեխաների հետ դաժան վերաբերմունքի եւ բացասաբար ազդել նրանց հոգեսոցիալական զարգացման վրա։ Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ եթե Netflix-ը շարունակի ֆիլմի ցուցադրությունը, ապա լիցենզիան կարող է ժամանակավորապես դադարեցվել: