Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը առաջարկել է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի մասնակցությամբ պիլոտային ծրագիրը:
Նրա խոսքով՝ ծրագրի իմաստն այն է, որ ստեղծվեն հնարավորություններ մարդկանց ազատ տեղաշարժի համար, որոնք կարող են բժշկական ցուցում ներկայացնել այն մասին, որ կորոնավիրուսի կրողներ չեն:
«Նախաձեռնության նպատակն է բացել սահմանները քաղաքացիների համար, ովքեր կորոնավիրուսի կրողներ չեն»,-նշեել է Տիգրան Սարգսյանը: