Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

725

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:

«Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:


Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում առաջինն է և վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը:

ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման և փորձարկման մանրամասներ: Նիստի մասնակիցներն այցելել են նաև մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ Գլխավոր տաճար և «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր:

Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին փաստեր: «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում և լուսանկար: Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում մի շարք փաստաթղթեր»,-գրված է հաղորդագրության մեջ:

Կիսվել