Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

505

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. 
«Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը»:

Կիսվել