Նորաձևությունն արդեն AirPods-երի պատյաններում. Chanel-ը նորություն ունի

Նորաձևությունն արդեն AirPods-երի պատյաններում. Chanel-ը նորություն ունի

702

Chanel-ի Fall/Winter նոր հավաքածուն արդեն հասցրել է ցնցել նորաձևության արդյունաբերությունը ոչ միայն հագուստի, այլև փոքրիկ պայուսակների հավաքածուով:

Բրենդի կրեատիվ դիզայներ Virginie Viard-ը ցուցադրությունն առանձնահատուկ է դարձրել փոքրիկ աքսեսուարներով:

Հավաքածուն դեռ հասանելի չէ գնորդների համար, սակայն կարողացել է խառնաշփոթ առաջացնել AirPods-երի պատյանների նոր դիզայններով:

Հավաքածուում կարելի է նկատել AirPods-երի երկու` սև և վարդագույն տարբերակների. մեկը կաշվե, մյուսը թվիդե:

Երկուսի դեպքում էլ Chanel-ի լոգոտիպը մանր տառաչափով մեջտեղի հատվածում է:

Ինչպես նաև հարմարեցված են թե´ պայուսակների և թե´ հագուստի վրայից կրելու համար:

Պատյաններից բացի ցուցադրվել են նաև Chanel-ի փոքրիկ պայուսակների գեղեցիկ տարբերակները, որոնք պատյանների հետ միասին գնորդներին հասանելի կլինեն արդեն սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Թե որքան կարժենան փոքրիկ աքսեսուարները, գնորդներին անհայտ է, սակայն ենթադրելի, որ այսպիսի պահանջարկից հետո ցածր արժեքն անհնարին է:

Հեղինակ՝ Արուս Միրզոյան

Կիսվել