Նկարչական մրցույթ՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով

Նկարչական մրցույթ՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով

790

Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթը: Մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք, որոնք պետք է ներկայացնեն տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցութային հանձնաժողովը կգնահատի գաղափարի յուրօրինակությունը, կատարման վարպետությունը, երևակայությունը, ինչպես նաև՝ թեմայի ամբողջական ներկայացումը:

Մանրամասները՝ նախարարության ֆեյսբուքյան էջում:

Կիսվել