Հերթական մշակութային իրադարձությունը Բերդ քաղաքում

Հերթական մշակութային իրադարձությունը Բերդ քաղաքում

772

ՀՀ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին Բերդում տեղի կունենա Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

«Այս անգամ Բերդի բնակիչները և քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան ներկա գտնվելու Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգին, դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը և ՀԱՖՆ-ը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ներկայացնում են բացառիկ համերգային ծրագիր:
Սեպտեմբերի 7-ին` 18:00-ին, բոլորիդ հրավիրում ենք «Սորաններ» դենդրոպարկ:

Համերգին հանդես կգան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, սոպրանո Արծվիկ Դեմուրճյանը»,-գրված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/posts/793327808085087
Կիսվել