Վերջին երեք տարիների ուսումնասիրությունից հետո Nike-ը, օգտագործելով բոլոր գիտական և ինժեներական նորարարությունները, իրեն բնորոշ անթերի մոտեցմամբ ստեղծել է Nike(M) հավաքածուն` նախատեսված հղիների և մայրիկների համար: Շնորհիվ հատուկ մշակված մեխանիզմին` սպորտային հագուստները չափազանց հարմարավետ են:
Nike(M) նոր հավաքածուի գովազդային արշավի դեմք է դարձել վերջերս թեթև աթլետիակում իր կարիեռան ավարտած բրիտանացի աստղ Perry Edwards-ը: Նախքան հավաքածուն կհանձնեին գնորդների դատին, Perry Edwards-ն այն մի քանի ամիս փորձարկել է իր առօրյայում մարզասրահերից մինչև ամենօրյա զբոսանքներ, և խոստովանում է, որ իսկապես հարմարավետ են:
Հավաքածուն ներկայացված է երեք գույներով` սև, մոխրագույն և վարդագույն: Առաջին հայացքից այն ոչնչով չի տարբերվում Nike-երի դասական տարբերակներից: Կազմված է ամբողջությամբ բնական հումքից, հարմարավետ է, ձգվում է տարբեր ձևերով և կարողանում է շատ հեշտությամբ հարմարվել տարբեր կազմվածքներին:
Nike(M) հավաքածուն տրամաբանական քայլ է բրենդի ռազմավարության մեջ, ըստ որի` Nike-ը պայքարում է կանանց համար սպորտն ավելի հասանելի և հարմարավետ դարձնել: Վերջին տարիներին Nike-ն անչափ հետևողական է դարձել իր կատարած գործի հանդեպ` ձգտելով ստեղծել անթերի հավաքածուներ:
Բրենդն անգամ պարբերաբար հարցումներ և ուղղակի ուսումնասիրություններ է ունենում մարդկանց շրջանում, ովքեր կրում են իր հագուստները, վերլուծություններ է անում, որպեսզի կարողանա գտնել ամենահարմարավետ տարբերակները:
Հեղինակ՝ Արուս Միրզոյան