Ազատի հաջողության պատմությունը. թե ինչպես իր հասցեին ասված խոսքերը ճակատագրական դարձան

Ազատի հաջողության պատմությունը. թե ինչպես իր հասցեին ասված խոսքերը ճակատագրական դարձան

2982

Ազատ Ադամյանը ջութակահար է, 7 տարեկանից սկսել է նվագել։ Ծառայությունից վերադառնալով՝ ուսումը շարունակում է կամերային նվագախմբի ալտի բաժնում։

Բնութագրությունը հասանալի չէ

7 տարի կամերային նվագախմբում նվագելուց հետո որոշում է դուրս գալ։ Տարիներ անց կատարում է համարձակ քայլ և սկսում է նոր մասնագիտական որոնումներ։ Այդ ճանապարհին գտնում է այն, ինչն իրեն թույլ կտար լինել ազատ: Նա ընտրում է զբոսավարի մասնագիտությունը։

Բնութագրությունը հասանալի չէ

Քանի որ ցուրտ եղանակին զբոսաշրջություն գրեթե չկա, նա նաև հյուրանոցում սկսում է աշխատել գիշերային ադմինիստրատոր։ Ազատը հիշում է, որ իրեն աջակցողները շատ չէին, ավելի շուտ՝ չկային: Նույնիսկ մի պատմություն է հիշում, որը խթան հանդիսացավ ավելի աշխատասեր և պատասխանատու դառնալու.
«Ես ընկերուհի ունեի, ով ինձ մի օր ասաց, թե մամաս ասում ա Ազատը 25 տարեկան ա, բայց սեփական մեքենա չունի, ո՞նց կարա հաջողակ լինի ու քեզ ամեն ինչով ապահովի»,- կատակով հիշում է Ազատը:
Ահա աղջկա արտաբերած այս խոսքերը Ազատի համար բեկումնային են լինում և երիտասարդ Ադամյանի համար դառնում են ճակատագրական:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա սկսում է մշակել նոր ծրագրեր․
«Օրուգիշեր մշակում էի քեմփինգի ծրագիրս, մարդկանց էի հարցնում, տարածքներ էի գտնում ու փոխում , գտնում ու փոխում, հետո վիճաբանություն հյուրանոցում, ու ես դուրս եկա աշխատանքից»,- ասում է Ազատը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա մեզ հետ զրույցում նշեց.
«Ես նախընտրում եմ ոչ մեկին օգնության չկանչել, ամեն ինչ աշխատում եմ անել մենակով, այդպես ինձ համար աշխատանքի սիստեմը ավելի հեշտ է հասկանալ: Այնքան եմ աշխատում, մինչև հասկանամ, որ հաջորդ աշխատանքը սկսելու ժամն է: Համարյա հաց էլ չեմ ուտում, երբ ինտենսիվ աշխատում եմ»։

Բնութագրությունը հասանալի չէ

Շուտով Ազատը կատարում է իր առաջին քայլերը և ունենում առաջին տարածքը Շուշիում:
«Հյուրանոցից դուրս գալու հաջորդ օրը վերցրի գործիքներս ու ոտքով գնացի արդեն իսկ ձեռք բերած տարածքս, որը գտնվում է Շուշիում: Սկսեցի տարածքը հարթել, ճանապարհ բացել և այսպես ամեն օր»,- պատմում է Ազատը։

Բնութագրությունը հասանալի չէ

Ազատին ոգեշնչում են իր զբոսաշրջիկները, ասում է.
«Եթե ես հարցնեմ, ճիշտը չեմ լսի, սպասում եմ, որ իրենք խոսան այդ թեմայի շուրջ, եթե չխոսան էլ, էմոցիաներով զգում եմ»։

Բնութագրությունը հասանալի չէ

Նա հիշեց հետաքրքիր դեպքեր և ժպիտով պատմեց․
«Մի օր մի շվեյցարացի զբոսաշրջիկ արահետի վրա նստեց ու սկսեց նայել դեպի ձորը, դե, երկուսով էինք, ասացի՝ ինչքան ուզում է, թող նստի։ Մտածեցի՝ հոգնել է, մի 30-40 րոպե լուռ նայում էր, բայց հետո պարզ դարձավ, որ նա հմայված էր բնությունով։ Ասում եմ՝ ամենասիրուն տեղերից մեկը Շվեյցարիան է, իսկ նա պատասխանեց, որ իրենց բնությունը այսքան սիրուն չի կարող լինել, իրենց մոտ միշտ ամեն ինչ նույնն է, բայց նա առաջին անգամ տեսավ իրական աշուն, 1000 երանգ, նա նշեց, որ աշունը կյանքի նման է․
-Մեկը դեռ կանաչ, մեկը դեղին, մեկի տերևաթափը սկսվել է, մյուսի վրա տերև չկա ընդհանրապես, իսկ որոշ ծառեր վաղուց չորացել են: Մի պատկերի մեջ մի ամբողջ կյանք»
։

Բնութագրությունը հասանալի չէ

2016 թվականի ապրիլի 2-ին երիտասարդ զբոսավարը թողնում է իր նոր գաղափարները և ցանկություն է հայտնում որպես կամավոր մեկնելու դիրքեր:

Բնութագրությունը հասանալի չէ

Ապրիլյան պատերազմից վերադառնալուց անմիջապես հետո Ազատը սկսում է իրագործել մեկ այլ նոր և տարբերվող գաղափար՝«Բարդակ» փաբը։

Բնութագրությունը հասանալի չէ

Պատմում է, թե ինչպես է սկսել առաջին քայլերը, ինչպես է մարաթոնային վազք սկսել․
«Սկզբից փաբ էլ չէր, ուղղակի նստում էինք, երաժշտություն լսում, տնից մի երկու խմիչք բերեցի տեսքի համար, երկուսն էլ գնեցի, ու մի քանի շիշ գարեջուր, հետո վաճառում էի, փողը վերցնում, հետևի դռնով վազելով գնում խանութից էլի գարեջուր գնում: Մինչև առաջին բլոկով գարեջուրը բերեցի, տոն էր իմ համար, վազելու մարաթոնը վերջացավ»,- ասում է Ազատը։

Բնութագրությունը հասանալի չէ

Փաբում խմիչքներ գնելու համար երիտասարդը սկսում է այլ աշխատանքներ կատարել․
«Արդեն հիմնական խմիչքները գնելու համար բանվոր աշխատեցի 3 օր ու մինչև վերջին կոպեկը դրեցի գործի մեջ: Ծարավ էի, բայց դե մոտս ջրի փող չկար, դիմացա մինչև տեղ հասնեմ, բայց զա տո արդեն սաղ անհրաժեշտ խմիչքներն ունեի»,- պատմում է Ազատը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նաև հիշում է, թե ինչ հետաքրքիր դեպքեր են եղել, երբ մարդիկ ոճով չեն համապատասխանել փաբին: «Մեր դուռը միշտ փակ էր՝ անձանց մուտքը վերահսկելու նպատակով, մի օր դուռը ծեծեցին, բացեցի, մի տղա էր կանգնած: Տեսքով չհամապատասխանեց փաբի մթնոլորտին, ու ես նրան ասեցի, որ մուտքը զույգերով է: Նա ներողություն խնդրեց ու շրջվեց, որ գնա: Այդ արարքից հետո մտափոխվեցի, քանի որ հիմնականում փորձում էին համոզել, որ թողնեմ մտնեն: Մի 5 վայրկյան սպասելուց հետո շրջվեց ու ասաց՝ էրիկ Կլեպտոն ԲԲ Քինգ համերգի 5-րդ երգնա չէ՞: Ասեցի հա, բայց ես իրականում չգիտեի՝ որերորդ երգն է: Երբ նա գնաց, ես գնացի ստուգելու, ու պարզվեց, որ իրոք 5-րդ երգն էր»,- պատմում է Ազատը։

Բնութագրությունը հասանալի չէ
https://www.facebook.com/azat.grigorevich/videos/2326537774103068

Այս ամենինց հետո «Բարդակ» փաբ մտնողներին սկսեցին հագուկապով չդիմավորել.
«Դրանից հետո ես հասկացա, որ մարդ կարող է տեսքով չհամապատասխանի փաբային մթնոլորտին, բայց այդ ոճից ինձանից շատ բան իմանա»,- նշեց Ազատը։

Բնութագրությունը հասանալի չէ

Ազատ Ադամյանին հիմա նաև կարող ենք հանդիպել «Բարդակ» փաբում հարվածային գործիքներ, դաշնամուր, շրթհարմոն նվագելիս:

https://www.facebook.com/azat.grigorevich/videos/3238355956254574

Երիտասարդ Ադամյանը նաև հոգում է զբոսաշրջիկներին անվճար գիշերակացով ապահովելու հարցը․
«Դեռ երկրորդ քեմփիմգը չունեի, այդ իսկ պատճառով մարդկանց ստիպված գիշերակացի տեղ էի տալիս փաբում, ու գնալով մարդիկ շատանում էին: Իմ մոտ արդեն մնացած զբոսաշրջիկները մյուսներին խորհուրդ էին տալիս, որ գան ինձ մոտ, և ես անվճար մնալու տեղ կտամ»,- ասում է Ազատը։

Բնութագրությունը հասանալի չէ

Ահա նրա մտքում առաջացավ ստեղծել արշավակաների համար ավելի հարմարավետ գիշերակացի վայր․
«Մարդիկ փաբում նստում էին մինչև ժամը 3-4, իսկ երբ ես տեսնում էի զբոսաշրջիկների հոգնած դեմքերը, ինձ համար դիսկոմֆորտ էր, որ նրանք ուզում են քնեն, բայց չեն կարողանում, քանի որ փաբում դեռ մարդ կա, այդ իսկ պատճառով գնեցի ավտոբուս, սկսեցի վերականգնել, հարմարեցրի մնալու համար»,- նշեց նա։

Բնութագրությունը հասանալի չէ
https://www.facebook.com/azat.grigorevich/videos/2098705646886283

Ավտոբուս-հոսթելի մեջ գիշերակացով ապահովում են 4-ից ավելի մարդ։

Բնութագրությունը հասանալի չէ

Շատ շուտով երիտասարդ զբոսավարը գտավ իր երկրորդ արշավախմբի համար նոր տարածք և ստեղծեց նոր ծրագիր.
«Սակայն արդեն ավարտին հասնելուն պես, ձեռք բերեցի իմ երկրորդ քեմփինգի համար տարածքը, այդ նույն ծրագիրը շարունակեցի FoRREst HUB-ում, անվճար գիշերակացը արդեն տրամադրում եմ ոչ թե ավտոբուսում, այլ՝ Ֆորեսթում»։

Բնութագրությունը հասանալի չէ

FoRREst HUB-ում կան 3 գետնափոր մառաններ: Երիտասարդ Ազատ Ադամյանը այդ մառանների հետ էլ մեծ նպատակներ ու գաղափարներ ունի։ «Մառանները տնակներից հեռու են: Խոբիտոններ կսարքեմ, ռելաքս զոն, հիմա մշակում եմ 3D տարբերակը»։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Անցած տարի նա բազում արշավակաների է ապահովել գիշերակացով, իսկ այս տարի իրեն խանգարել է համաճարակը։
«Անցած տարի 344 զբոսաշրջիկի անվճար գիշերակաց տրամադրեցի, դե, այս տարի պարզ պատճառներով՝ 0»,- ասում է Ազատը:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
https://www.facebook.com/azat.grigorevich/videos/3156514414438729

Այս ամենով չի վերջանում երիտասարդ Ազատի գործունեությունը, նա նաև ստեղծում է հայկական արտադրության կարի արտադրամաս, որը աչքի է ընկնում իր տեղական արտադրանքով և կտորի որակով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Խանութում չգտա ոչ թուրքական արտադրանք, որոշեցի ինքս զբաղվել դրանով: Հետո խնդիր առաջացավ կտորի հետ, ու տենց , դեռ սառեցրի, մինչև լավ ու մատչելի ապրանք գտնելը»,- ասում է Ազատը։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Հագուստների վրա գրված կարող ենք հանդիպել «Levis – Lavy՞s, Dont Դիլխոր, Be Ուրախ, NewYerkir» արտահայտություններին:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

2015 թվականին Ազատ Ադամյանը մասնակցում է ԱՀ Մշակույթի նախարարության կողմից անցկացվող գիդերի մրցույթին: 2016 թվականին նրան ուղևորում են Ռիո և այնտեղ երիտասարդին առաջարկում են մնալ և համագործակցել իրենց հետ, բայց զբոսավարը մերժում և վեդադառնում է իր հայրենիք։

Բնութագրությունը հասանալի չէ

«Իմ տունն Արցախն է, ուրիշ տեղ որտե՞ղ սկսեմ»,- իր վերադարձի որոշման վրա զարմացողներին ասում է Ազատը։

Հեղինակ՝ Ջուլիետա Խաչատրյան

Կիսվել