Սեպտեմբերի 8-ը Լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Սեպտեմբերի 8-ը Լրագրողների համերաշխության միջազգային օրն է

628

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Տոնը հիմնվել է 1958 թվականին Բուխարեստում, Լրագրողների միջազգային կազմակերպությունների 4-րդ համագումարի ընթացքում:

1943թ. սեպտեմբերի 8-ին Գերմանիայում մահապատժի է ենթարկվել ազգությամբ չեխ լրագրող, հակաֆաշիստ գրող Յուլիուս Ֆուչիկը: 1942 թ. ապրիլի 24-ին նրան ազատողական շարժման 6 այլ անդամների հետ գերեվարել էր գեստապոն: Յուլիուս Ֆուչիկը նշանավոր է դարձել իր «Ռեպորտաժ՝ պարանը վզին» գրքով, որը գրվել է փարիզյան բանտի պատերի ներսում: Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է աշխարհի 70 լեզուներով, իսկ 1958 թվականից  Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր։

Համագումարի պատգամավորների որոշմամբ՝ այս օրը բոլոր երկրների լրագրողները և պարբերականները պետք է աշխահին ցուցադրեն իրենց միասնությունը` հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում:
«Պուլիտցերովյան» մրցանակը (Пулитцеровскаяпремияամենահեղնակավոր մրցանակներից մեկն է ԱՄՆ-ում` գրականության, լրագրության, թատրոնի և երաժշտության բնագավառում, որն ամեն տարի շնորհվում է սեպտեմբերի 8-ին:

Կիսվել